Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի մարտի 28-ի թիվ 111-Ա որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Տաթևիկ Սարգսի Ամիրաղյանի (նույնականացման քարտ 008526907՝ , տրված 17․10.2016 թվականին, 001-ի կողմից) 07.04.2025 թվականին տրված համաձայնությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1․ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց 9/13, ավտոտնակ հասցեում գտնվող 0.00317 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0048-0076, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 31․7 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 27.1 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00317 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Տաթևիկ Սարգսի Ամիրաղյանին:
2. Տաթևիկ Սարգսի Ամիրաղյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 38710 ՀՀ դրամ 900395101133 հաշվին, որպես հողամասի օտարման գին, 38330 ՀՀ դրամ 900395101158 հաշվին, որպես կառույցի օտարման գին, 18000 ՀՀ դրամ 900395101570 հաշվին որպես համայնքի կատարված ծախս։
3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:
|
|
|