Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով, Հայաստանի Հանրապետության Կառավարության 17 սեպտեմբերի 2009 թվականի N1066-Ն որոշման N1 հավելվածի 7-րդ մասի պահանջներով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող գյուղատնտեսական նշանակության 11-019-0407-0007 կադաստրային ծածկագրով հողամասից 0․12763 հա մակերեսով հողամասի հողատեսքը ցածրարժեքից՝ գյուղատնտեսական նշանակության վարելահողից փոխադրել ավելի բարձրարժեք հողատեսքի՝ գյուղատնտեսական նշանակության խաղողի: