Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի ք․Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 39/1 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց, 39/1 ավտոտնակ հասցեում գտնվող,11-004-0039-0005 կադաստրային ծածկագրով 0.00833 հա բնակավայրերի բնակելի կառուցապատման հողամասը և այդ հողամասում գտնվող ինքնակամ կառույցը՝ ավտոտնակը, օրինականացնելուց և համայնքային սեփականություն ճանաչելուց հետո ուղղակի վաճառքով օտարելու կամ վարձակալությամբ տրամադրելու համար, համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշմամբ սահմանված կարգի |