Այսօր: Երեքշաբթի, 15 Հուլիսի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 28
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



14 հուլիսի 2025 թ.

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՃՈՒՐԴԱՅԻՆ ԵՎ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԳՏՆՎՈՂ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ԱՃՈՒՐԴ-ՎԱՃԱՌՔԻ` 07.07․2025 ԹՎԱԿԱՆԻ ԹԻՎ 13 ՆԻՍՏԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀՈՂՀԱՏԿԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով և 69-րդ հոդվածով, «Հրապարակային սակարկությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 18-րդ կետով, հիմք ընդունելով Նոյեմբերյանի համայնքապետարանի աճուրդային և մրցույթային  հանձնաժողովի 07․07․2025 թվականի թիվ 13 նիստի արձանագրությունները և հաշվի առնելով, որ հողամասերն ընդգրկված չեն Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի ցանկում, չեն գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չեն սահմանափակում այլ անձանց իրավունքները և չեն առաջացնում հարկադիր սերվիտուտ`

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

  1. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Հաղթանակ հողամաս հասցեում գտնվող, 11-043-0102-0023 կադաստրային ծածկագրով 1 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Մհեր Արզումանի Չիլինգարյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 1 000 000  (մեկ միլիոն) ՀՀ դրամ։
  2. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Հաղթանակ 5-րդ փողոց 16 հողամաս հասցեում գտնվող, 11-043-0016-0038 /11-043-0016-0039 կադաստրային ծածկագրով 0․03943 /0․00182 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի /արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման/ արդյունաբերական օբյեկտների, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Հրայր Արամի Իսպիրյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 90 750  (իննսուն հազար յոթ հարյուր հիսուն) ՀՀ դրամ։
  3. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Կողբ 23-րդ փողոց 31/4 հողամաս հասցեում գտնվող, 11-041-0013-0067 կադաստրային ծածկագրով 0․06234 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Վաչագան Վահանի Քոչարյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 324 168  (երեք հարյուր քսանչորս հազար հարյուր վաթսունութ) ՀՀ դրամ։
  4. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան Մյասինկյան փողոց 24 հողամաս հասցեում գտնվող, 11-004-0033-0050 կադաստրային ծածկագրով 0․1 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Տիգրան Ալեքսանդրի Գիշյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 1 250 000  (մեկ միլիոն երկու հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։
  5. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան  հողամաս հասցեում գտնվող, 11-004-0290-0041 կադաստրային ծածկագրով 0․4 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Նարեկ Ասքանազի Պետրոսյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 400 000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ։
  6. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Դեղձավան 3-րդ փողոց 2-րդ փակուղի 10 հողամաս հասցեում գտնվող, 11-025-0006-0020 կադաստրային ծածկագրով 0․1101 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Հենրիկ Գագիկի Թորոսյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 242 220  (երկու հարյուր քառասուներկու հազար երկու հարյուր քսան) ՀՀ դրամ։
  7. ՀՀ Տավուշի մարզ համայնք Նոյեմբերյան գյուղ Բաղանիս 13-րդ փողոց 1-ին փակուղի  6 հողամաս հասցեում գտնվող, 11-017-0049-0006 կադաստրային ծածկագրով 0․13771 հա մակերեսով հողամասի՝ նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման, աճուրդ-վաճառքի հաղթող ճանաչել Վանիչկա Լևոնի Առաքելյանին։
    ա) Հաստատել աճուրդում վերջնական ձևավորված գինը` 137 710 (մեկ հարյուր երեսունյոթ հազար յոթ հարյուր տաս) ՀՀ դրամ։
  8. Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարության, անձնակազմի կառավարման, տեղեկատվական տեխնոլոգիաների բաժնի գլխավոր մասնագետ Գոհար Մալխասյանին՝ ապահովել աճուրդ-վաճառք կատարելու  համար անհրաժեշտ փաթեթների կազմումը:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Գոհար Մալխասյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner