Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գ.Ոսկեպար 12-րդ փողոց 5/10 անասնաշենք հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գ. Ոսկեպար 12-րդ փողոց 5/10 անասնաշենք հասցեում գտնվող, 11-049-0233-0002 կադաստրային ծածկագրով 0.04365 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության գոռծառնական նշանակությունը կամ հողատեսքը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) և հողամասում գտնվող 345.32 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ անասնաշենք, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սեյրան Ռուբիկի Գրիգորյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.04365 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝ (436.5 x 92) 40350 (քառասուն հազար երեք հարյուր հիսուն) ՀՀ դրամ չափով։
2) 345.32 արտաքին մակերեսով կառույցի օտարման գին՝ /314950 x 912/ 314950 (երեք հարյուր տասնչորս հազար ինը հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: |