Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ հոդվածի 1-ին մասով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 37-րդ հոդվածով և հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Բարեկամավան բնակավայրի վարչական տարածքում առկա գազիֆիկացման համակարգը անհատույց օգտագործման իրավունքով տրամադրել «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ին:
- Անհատույց օգտագործման իրավունքով տրամադրման գործընթացն ավարտել 1 (մեկ) տարվա ընթացքում:
- Ուժը կորցրած ճանաչել Նոյեմբերյան համայնքի ավագանու 2023 թվականի օգոստոսի 21-ի թիվ 214-Ա որոշումը:
|