Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի սեփականությունը հանդիսացող 0.02053 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-017-0023-0009, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` այլ/: 1) 0.02053 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճար սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել 6 (վեց) ամսվա ընթացքում: 2. Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|