Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 2-րդ մասով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ Նոյեմբերյան համայնք գյուղ Բերդավան 46 փողոց 36/1 հասցեում գտնվող հողամասը ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, ինչպես նաև իժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ և հիմք ընդունելով Ահարոն Աշոտի Աթաբեկյանի 19.08.2024 թվականի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
ՀՀ Տավուշի մարզի, Նոյեմբերյան համայնքի, Բերդավան գյուղում գտնվող Ահարոն Աշոտի Աթաբեկյանին պատկանող 0.09 հա մակերեսով (կադաստրային ծածկագիր 11-019-0017-0005, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) հողամասին կից փաստացի ավել օգտագործվող 0.00654 հա մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Ահարոն Աշոտի Աթաբեկյանի (ծնված 30.10.1979 թվականին) սեփականության իրավունքը: