Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 22․05․2024 թվականի թիվ 2/փ-197 դրական եզրակացությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-041-0004-0148 կադաստրային ծածկագրով 0.01293 հա մակերեսով նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի փոփոխությունը բնակավայրերի բնակելի կառուցապատման հողերի: |