Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը` ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող 0.04368 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-043-0109-0035, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող/ տրամադրել վարձակալությամբ: 1) 0,04368 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության վարելահողի մեկնարկային վարձավճար սահմանել 500 ՀՀ դրամ /տարեկան/: 2) Վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի: 3) Վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել մեկ տարվա ընթացքում:
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
|