Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով Beeline ընկերության գլխավոր տնօրենի 19.02.2018 թվականի թիվ 042-18-И11 գրությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիսից Ոսկեվան բնակավայրերն ընկած հատվածում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող թվով 13 փողոցային լուսավորության հենասյուներ օգտագործել <<ՎԵՈՆ Արմենիա>> ՓԲԸ-ի կողմից օպտիկամանրաթելային մալուխ անցկացնելու նպատակով` անորոշ ժամկետով, 400.000 (չորս հարյուր հազար) ՀՀ դրամ միանվագ վճարի դիմաց:
1) Սույն որոշման 1-ին կետով նշված հենասյուները <<ՎԵՈՆ Արմենիա>> ՓԲ ընկերության օգտագործմանը հանձնել մալուխների անցկացման հետևանքով առաջացած ցանկացած վնաս մալուխների անցկացման աշխատանքների ավարտից հետո երկամսյա ժամկետում վերացնելու և նախկին վիճակը վերականգնելու պայմանով:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում սույն որոշման առաջին կետով սահմանված 400.000 ՀՀ դրամ գումարը Նոյեմբերյան համայնքի բյուջե մուտքագրվելուց անմիջապես հետո: |