Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 26-րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- <<ՎիվաՍել ՄՏՍ>> գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանին Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացրած բարեգործական ներդրումների և համայնքների զարգացմանը նպաստելու համար շնորհել Նոյեմբերյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
- <<Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի>> հիմնադիր տնօրեն Ռուբեն Խաչատրյանին Նոյեմբերյան համայնքի տարածքում իրականացրած բարեգործական աշխատանքների և համայնքների զարգացմանը նպաստելու համար շնորհել Նոյեմբերյան համայնքի պատվավոր քաղաքացու կոչում:
|