Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով Նոյեմբերյան համայնքի «Համայնքային մարզադպրոց» ՀՈԱԿ-ի կողմից պարապմունքներ անցկացնելու համար տարածք տրամադրելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան քաղաքի Կամոյի փողոց թիվ 3/1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող անշարժ գույքը անհատույց օգտագործման իրավունքով, անորոշ ժամկետով տրամադրել Նոյեմբերյան համայնքի «Համայնքային մարզադպրոց» ՀՈԱԿ-ին՝ ՀՈԱԿ-ի սաների պարապմունքներն անցկացնելու նպատակով: |