Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով 1945 թվականի մայիսի 9-ին Հայրենական մեծ պատերազմի հաղթանակին նվիրված միջոցառում կազմակերպելու նպատակով ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի 2025 թվականի բյուջեից 118 500 (մեկ հարյուր տասունութ հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ հատկացնել «ՆԱԶԵԼԻ ԱՄԻՐԱՂՅԱՆ» ԱՁ-ին։
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման, հավաքագրման և գնումների բաժնի պետ Անժելա Ղարախանյանին:
|