Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով վարձակալի դիմումը, վարձակալի և վարձատուի փոխադարձ համաձայնությունը և հաշվի առնելով այն հանգամանքը, որ փոխվել է հողամասի հողատեսքը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրի վարչական տարածքում գտնվող, համայնքի սեփականությունը հանդիսացող 0.855 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի (ծածկագիր 11-024-0204-0002, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը՝ կորիզավոր) վարձավճարի փոփոխություն կատարելու համար՝ գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձավճարը սահմանել 23000 ՀՀ դրամ տարեկան։ |