Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Լարիսա Հովհաննիսյանի տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 7-րդ փողոց 5 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0015-0003) Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանին պատկանող 0.06 հա մակերեսով հողամասին կից ավել օգտագործվող 0․00135 հա մակերեսով (հողամասի ընդհանուր մակերեը՝ 0.06135 հա) հողամասի նկատմամբ ճանաչել Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանի (ծնված՝ 25.12.1955 թվականին) սեփականության իրավունքը:
- Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի 7-րդ փողոց 5 հասցեում գտնվող (ծածկագիր 11-017-0015-0003) Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանին պատկանող հողամասում առկա (ներքին մակերեսով) բնակելի տան՝ կիսանկուղ (85.10 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին), բնակելի տան՝ Բ/Պ կամ Ա/Հ կիսանկուղ (15.00 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ կիսանկուղ (4.30 քմ մակերեսով, կառուցված 1969 թվականին) և անասնաշենքի (20.30 քմ մակերեսով, կառուցված 1970 թվականին) նկատմամբ ճանաչել Լարիսա Հովսեփի Հովհաննիսյանի (ծնված՝ 25.12.1955 թվականին) սեփականության իրավունքը:
|