Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 38-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հաշվի առնելով «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում հոկտեմբերի 16-ին վարպետաց դասերի անցկացման նպատակով հյուրերի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու անհրաժեշտությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ում հոկտեմբերի 16-ին վարպետաց դասերի անցկացման համար հյուրերի ընդունելությունը պատշաճ կազմակերպելու նպատակով Նոյեմբերյան համայնքի բյուջեից հատկացնել 24450 ՀՀ դրամ գումար՝ «Արմինե Ալեքսանյան» ԱՁ -ի միջոցով:
- Որոշման կատարումը հանձնարարել Նոյեմբերյանի համայնքի «Բերդավանի Գարիկ Ալեքսանյանի անվան երաժշտական դպրոց» ՀՈԱԿ-ի հաշվապահ Կարինե Ապրիկյանին:
|