Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հիմք ընդունելով 2006 թվականի մայիսի 18-ի Հայաստանի Հանրապետության կառավարության N 912-Ն որոշմամբ հաստատված կարգի 4-րդ բաժնի 35-րդ կետը և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան Կամոյի փողոց 8/20 ավտոտնակ հասցեում գտնվող օրինական ճանաչված ավտոտնակը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի ք․ Նոյեմբերյան Կամոյի փողոց, 8/20 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0039-0200 կադաստրային ծածկագրով 0.00273 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 27.32 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակը, ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Սվետլանա Մնացականի Աթոյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝ 0.00273 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0․00273 հա մակերեսով հողամասի օտարման գինը՝ 33400 (27․3 x 1221) ՀՀ դրամ արժեքով։
2) 27․32 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝ 33050 (27․3 x 1209) ՀՀ դրամ արժեքով:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում: