Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Բաղանիս բնակավայրի սեփականությունը հանդիսացող 0.00663 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը /ծածկագիր 11-017-0023-0007, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` այլ/: 1) 0.00663 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ /տարեկան/,
2) Վարձակալության ժամկետ սահմանել 5 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում:
|