|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
20 սեպտեմբերի 2021 թվականի N 85-Ա |
ՄԵԿ ԱՆՁԻՑ ԳՆՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, «Գնումների մասին» օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքում Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղում աշխատանքներ իրականացնելու նպատակով հրատապություն պահանջող ծախսեր կատարելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Թույլատրել Նոյեմբերյան համայնքի 2021 թվականի բյուջեից Նոյեմբերյան քաղաքի Օրբելի փողոցի 390 մ հատվածի սելավատարների և Նոյեմբերյան համայնքի Դովեղ գյուղի խմելու ջրի գլխավոր ջրատարի խողովակաշարեր ձեռք բերելու համար հրատապություն պահանջող յուրաքանչյուրին 1 000 000 (մեկ միլիոն) ՀՀ դրամ արժողությամբ ծախսերը կատարել մեկ անձից: |
Կողմ -9 ԱԲՈՎՅԱՆ ԱՐՄԱՆ ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԳԻՇՅԱՆ ՌՈՒԲԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՀՈՎՍԵՓՅԱՆ ՄԽԻԹԱՐ ՄԱՄՅԱՆ ՄՀԵՐ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆ ԳԱՌՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|