Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 5-րդ հոդվածի 5-րդ մասով, 7-րդ հոդվածի 4-րդ, 5-րդ կետերով և 59-րդ հոդվածով և «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-040-0273-0002 կադաստրային ծածկագրով 88,282 հա մակերեսով հողամասից առանձնացնել 0.9 հա մակերեսով հողամաս նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը այլ հողեր՝ և փոխադրել նպատակային նշանակությունը գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը վարելահող հողերի կատեգորիա (4-րդ կարգ):
2. Առանձնացված հողամասի նկատմամբ որպես առանձին գույքային միավոր պետական գրանցում կատարելու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: