|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 հունիսի 2018 թվականի N 39-Ն |
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՇԵՆՔԱՅԻՆ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21 -րդ կետով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի սեփականությունը հանդիսացող Շիրազի փողոց թիվ 39 հասցեում գտնվող 1, 589 հա մակերեսով տարածքում առկա (ծածկագիր 11-004-0005-0003-001) 496 քմ մակերեսով շինությունից առանձին հատվածներ վարձակալությամբ տրամադրելու դեպքում շինության 1 (մեկ) քմ մակերեսի համար սահմանել 700 ՀՀ դրամ վարձավճար: 1) Տարածքն օգտագորործել ըստ նպատակային նշանակության, 2) վարձակալության ժամկետները սահմանել ըստ ներկայացվող վարձակալության հայտի:
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի սեփականությունը հանդիսացող 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.13 հա մակերեսով տարածքում առկա (11-019-0069-0020) շինության 1-ին հարկից 38.94 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել Հասմիկ Գաբրիելյանին: 1) Տարածքն օգտագորործել ըստ նպատակային նշանակության, 2) վարձակալության ժամկետները սահմանել 5 (հինգ) տարի ժամկետով: 3) Վարձակալության վարձավճար սահմանել 1 (մեկ) քմ մակերեսի համար 200 ՀՀ դրամ/ամսական:
- Նոյեմբերյան համայնքի Բերդավան բնակավայրի սեփականությունը հանդիսացող 2-րդ փողոց թիվ 2 հասցեում գտնվող 0.13 հա մակերեսով տարածքում առկա (11-019-0069-0020) շինության 1-ին հարկից 51.38 քմ մակերեսով տարածքը վարձակալությամբ տրամադրել Մհեր Ղուշչյանին: 1) Տարածքն օգտագորործել ըստ նպատակային նշանակության, 2) վարձակալության ժամկետները սահմանել 5 (հինգ) տարի ժամկետով: 3) Վարձակալության վարձավճար սահմանել 1 (մեկ) քմ մակերեսի համար 200 ՀՀ դրամ/ամսական:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|
Կողմ -7 ԱԶԱՏՅԱՆ ԱՐԹՈՒՐ ԱՄԻՐԱՂՅԱՆ ՎԱՐԱԶԴԱՏ ԳԱՍՊԱՐՅԱՆ ԹԱԹՈՒԼ ԽԱՉԻԿՅԱՆ ՍԼԱՎԻԿ ՀԱԿՈԲՅԱՆ ԷՄՄԱ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐԿԱԴԻ ՆԱՎԱՍԱՐԴՅԱՆ ՆԻԿՈԼԱՅ | Դեմ -0 | Ձեռնպահ -1 ԱՄԻՐԱՂՅԱՆ ԱՐԹՈՒՐ |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱՐԵՆ ԱԲԱԶՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|