Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 7-րդ հոդվածի 15-րդ մասով, հիմք ընդունելով անասնաշենքեր կառուցելու նպատակով հողամասի կատեգորիայի անհամապատասխանության փաստը և հաշվի առնելով «ԱԳՐՈԿՈՂԲ» ՍՊԸ-ի 23.02.2022 թվականի հայտը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի վարչական տարածքում գտնվող, «ԱԳՐՈԿՈՂԲ» ՍՊԸ-ի սեփականությունը հանդիսացող, 11-041-0705-0003 ծածկագրով 1.65555 հա մակերեսով հողամասի նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, հողատեսքը՝ խոտհարք, փոխադրել՝ նպատակային նշանակությունը արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության օբյեկտների, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների հողերի կատեգորիայի: |