|
ՆԱԽԱԳԻԾ
|
08 մայիսի 2025 թ. |
ՄՐՑՈՒՅԹՈՒՄ ՀԱՂԹՈՂ ՃԱՆԱՉՎԱԾ ԱՐՄԻՆԵ ՌՈՒԲԻԿԻ ԱՄԻՐԱՂՅԱՆԻՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 33-րդ հոդվածի 4-րդ մասի 10-րդ կետով, «Համայնքային ծառայության մասին» օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասով և հիմք ընդունելով 07.05.2025 թվականին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում թափուր պաշտոնի համար կայացված մրցույթի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի մրցութային և ատեստավորման հանձնաժողովի մրցույթում հաղթող ճանաչվելու մասին եզրակացությունը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- 2025 թվականի մայիսի 7-ին Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմում համայնքային ծառայության գլխավոր պաշտոնի (պաշտոնի անձնագրի ծածկագիր 1.1-1) համար կայացած մրցույթում հաղթող ճանաչված Արմինե Ռուբիկի Ամիրաղյանին նշանակել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղարի պաշտոնում։
- Արմինե Ամիրաղյանի հետ 11.03.2022 թվականին կնքված ժամկետային աշխատանքային պայմանագիրը համարել լուծված:
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ
|
Նախագիծ կազմող(ներ) | Հայկավարդ Երգենյան |
|
|
Փաստաթուղթ՝ | f197efb6-7176-43fb-9c6b-acc8051929a4 |
|