Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Տալ համաձայնություն ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Նոյեմբերյան քաղաքի Շիրազի փողոց թիվ 39 հասցեում 11-004-0005-0003-001 ծածկագրով նպատակային նշանակությունը` բնակավայրերի, հողատեսքը` խառը կառուցապատման հողամասում առկա ընդհանուր 496 քմ (զորանոց) մակերեսից 296 քմ մակերեսով շինությունը վարձակալական հիմունքներով տրամադրել «ՋԻ-ԳԱՐԱԺ» ՍՊԸ-ին:
1) Շինության վարձակալության համար սահմանել ամսական 70000 (յոթանասուն հազար) ՀՀ դրամ վարձավճար,
2) վարձակալության ժամկետ սահմանել 4 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 6 (վեց) ամսվա ընթացքում,
4) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: