1․Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաք, Նոյեմբերի 29-ի փողոց 3/9 ավտոտնակ հասցեում գտնվող, 11-004-0049-0157 կադաստրային ծածկագրով 0.002857 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող ընդհանուր՝ 28․57 քմ արտաքին մակերեսով շինությունը՝ ավտոտնակ (ներքին մակերես 23․41 քմ ), ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Յուրիկ Սերգոյի Մամյանին:
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքը և նրա վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝
1) 0.002857 հա մակերեսով հողամասի օտարման գինը սահմանել՝ 34900 (երեսունչորս հազար ինը հարյուր) ՀՀ դրամ։
2) 28․57 քմ ընդհանուր արտաքին մակերեսով կառույցի գինը սահմանել՝ 34550 (երեսունչորս հազար հինգ հարյուր հիսուն) ՀՀ դրամ:
3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
|