Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1.ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Դեբեդավան բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-024-0154-0035 կադաստրային ծածկագրով 0,62128 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` արոտավայր) տրամադրել վարձակալությամբ:
2.վարձակալությամբ տրամադրվող 0.62128 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 3000 ՀՀ դրամ,
3. վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
4.տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
5.վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |