Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքի 230-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետով, ՀՀ Կառավարության 18․09․2017 թվականի 1213-Ն որոշման 1-ին մասի 2-րդ կետով և հաշվի առնելով Տավուշի մարզի Կողբ գյուղի 5-րդ փող․ 2/1 հասցեի բնակիչ Աղասի Վովայի Ղարախանյանի 06․05․2024 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է Նոր երիտասարդ պտղատու այգի հիմնելու համար Աղասի Վովայի Ղարախանյանին 5 տարի ժամկետով ազատել սեփականության իրավունքով իրեն պատկանող ՀՀ Տավուշի մարզի Պտղավան գյուղի 11-055-0339-0334 կադաստրային ծածկագրով, 1.411 հա մակերեսով հողամասի անշարժ գույքի հարկից։
|