Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Հաղթանակ բնակավայրում գտնվող համայնքի սեփականությունը հանդիսացող 11-043-0177-0051 կադաստրային ծածկագրով 0.634 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը` վարելահող) տրամադրել վարձակալությամբ:
ա) վարձակալությամբ տրամադրվող 0.634 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 7000 ՀՀ դրամ.
1) վարձակալության ժամկետ սահմանել 24 տարի,
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել երկու տարվա ընթացքում: |