Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց թիվ 39 հասցեում գտնվող օրինական ճանաչված կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի գյուղ Բերդավան 23-րդ փողոց թիվ 39 հասցեում գտնվող, 11-019-0061-0022 ծածկագրով տարածքում առկա 0.00806 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) և հողամասում գտնվող 80.58 քմ գումարային արտաքին մակերեսով օրինական ճանաչված կառույցները՝ խանութը և բենզալցակայանը ուղղակի վաճառքով օտարել կառույցն իրականացրած Կամո Զավենի Ղարաքեշիշյանին:
2. Օրինական ճանաչված կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված հողատարածքի և առկա շինության համար օտարման գին սահմանել՝
1) 0.00806 հա մակերեսով հողամասի համար՝ 17900 (տասնյոթ հազար ինը հարյուր ) ՀՀ դրամ,
2) 80.58 քմ արտաքին մակերեսով կառույցի համար՝ 398880 (երեք հարյուր իննսունութ հազար ութ հարյուր ութանասուն) ՀՀ դրամ:
3. Օրինական ճանաչված ինքնակամ կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:
5.Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից: |