Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին»  օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի  21-րդ  կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ 
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի սեփականությունը հանդիսացող Այրում քաղաք Գործարարների փողոց 26 հողամաս հասցեում գտնվող կադաստրային ծածկագիրը՝ 11-012-0131-0090, 11-012-0131-0091 և 11-012-0131-0088 (նպատակային նշանակությունը՝  արդյունաբերության, ընդրեքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը կամ հողատեսքը` արդյունաբերական օբյեկտների, գյուղատնտեսական արտադրական օբյեկտների) մակերեսի չափը՝ 0.01074 հա, 0.01462 և 0.16637 հա, ընդհանուր՝ 0.19173 հա մակերեսով հողամասը (վկայական՝ 31102022-11-0034) աճուրդային կարգով օտարելու համար: 
   1)  Օտարվող 1 (մեկ) քմ մակերեսի համար  մեկնարկային գին սահմանել 1300 ՀՀ դրամ:  
  2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: 
   3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 (մեկ) տարվա ընթացքում:  |