Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Տալ համաձայնություն օտարել Նոյեմբերյան քաղաքի Գագարինի փողոց թիվ 4/5 հասցեում գտնվող 11-004-0040-0059 ծածկագրով (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ հասարակական կառուցապատման) 0,078 հա մակերեսով հողամասը.
1) օտարման մեկնարկային գին սահմանել 1000 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ մակերեսի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում:
2. Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: |