Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 10-րդ մասով և հաշվի առնելով <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղի տարածք հատկացնելու անհրաժեշտությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Նոյեմբերյան քաղաքի Զ.Անդրանիկի փողոց թիվ 1 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արտադպրոցական կենտրոնի շենքից <<Հույսի կամուրջ>> ՀԿ Նոյեմբերյանի մասնաճյուղին՝ <<Երեխայի զարգացման և ընտանիքի աջակցության կենտրոնի>> գործունեությունը շարունակելու համար տարածք տրամադրելու հարցը տեղափոխել Նոյեմբերյան համայնքի ավագանու հաջորդ նիստ՝ մանրամասն ուսումնասիրելու նպատակով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|