Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Աճուրդային կարգով օտարել ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան քաղաք Նոյեմբերյան, Նոյեմբերի 29-ի փողոց, 34/1 հողամաս հասցեում գտնվող՝ 11-004-0040-0072 կադաստրային ծածկագրով 0․0081 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը:
1) օտարման մեկնարկային գին սահմանել 2000 ՀՀ դրամ՝ 1 (մեկ) քմ-ի համար:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 2 /երկու/ տարվա ընթացքում: |