Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, և նկատի ունենալով, որ Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Բարեկամության փողոց 60 ավտոտնակ հասցեում գտնվող կառույցը կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված հողամասերի վրա և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք՝ 
  
   ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Այրում քաղաքի Բարեկամության փողոց 60 ավտոտնակ  հասցեում գտնվող,  11-012-0115-0079 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող 0.0037 հա մակերեսով հողամասը (նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում գտնվող 37 քմ  արտաքին մակերեսով օրինական ճանաչված՝ ավտոտնակը, օտարել կառույցն իրականացրած Էմմա Սիմոնի Բեջանյանին: 
2. Կառույցի սպասարկման և պահպանման նպատակով հատկացված՝  0.0037 հա մակերեսով հողատարածքը և հողամասի վրա առկա շինությունը օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18.05.2006 թվականի թիվ 912-Ն որոշումով սահմանված գներով՝  
1) 0.0037 հա մակերեսով հողամասի օտարման գինը կադաստրային արժեքին համապատասխան՝  45180 (37 x 1221) ՀՀ դրամի արժեքով։  
2) 37 քմ արտաքին մակերեսով կառույցի գինը՝  44740 ՀՀ դրամ արժեքով    (37 x 1209) ՀՀ դրամ արժեքով: 
 3. Կառույցն օգտագործել ըստ նպատակային և գործառնական նշանակության:  
4. Գույքն օտարել ըստ Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի N 912-Ն որոշմամբ նախատեսված ժամկետներում:  |