Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածի պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և բնակելի օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ՝ ինչպես նաև հիմք ընդունելով Հրաչիկ Ղուլիջանյանի դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
Նոյեմբերյան համայնքի Կողբ գյուղի 18-րդ փողոց, 20/1 բնակելի տուն հասցեում գտնվող (ծածկագիր 11-041-0095-0024) Հրաչիկ Ռաշիդի Ղուլիջանյանին (ծնված 05.04.1983 թվականին) և Մհեր Դավթի Կիրակոսյանին (ծնված 22.12.1999 թվականին) պատկանող 0.09706 հա մակերեսով հողամասի (նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման) և հողամասում առկա ներքին մակերեսով բնակելի տան (22.70 քմ մակերեսով, կառուցված 1948 թվականին), բնակելի տան (46.30 քմ մակերեսով, կառուցված 1948 թվականին), բնակելի տան (64.90 քմ մակերեսով, կառուցված 1948 թվականին), բնակելի տուն բ/պ կամ ա/հ-ի՝ (17.80 քմ մակերեսով, կառուցված 1948 թվականին), բնակելի տուն բ/պ կամ ա/հ-ի՝ (2.90 քմ մակերեսով, կառուցված 1948 թվականին), խորդանոցի (6.80 քմ մակերեսով, կառուցված 1972 թվականին) նկատմամբ ճանաչել Հրաչիկ Ռաշիդի Ղուլիջանյանի (ծնված 05.04.1983 թվականին) և Մհեր Դավթի Կիրակոսյանի (ծնված 22.12.1999 թվականին) սեփականության իրավունքը: