Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, 59-րդ հոդվածով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Ոսկեվան գյուղի 11-050-0064-0033 կադաստրային ծածկագրով համայնքային սեփականություն հանդիսացող հողամասից առանձնացնել 0.06663 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակավայրերի այլ:
2. Առանձնացված 0.06663 հա մակերեսով հողամասին տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Ոսկեվան, 2-րդ փողոց, 1-ին նրբանցք, 5/1 հողամաս հասցեում, փոստային դասիչ՝ 4113:
3. Առանձնացված հողատարածքին պետական գրանցում տալու նպատակով դիմել ՀՀ կադաստրի կոմիտե: