Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 1-ին մասով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2011 թվականի 1920-Ն որոշման 60-րդ կետով և հիմք ընդունելով ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 18․11․2024 թվականի թիվ 2/փ-428 դրական եզրակացությունը՝ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքը ներառող (Կողբ բնակավայրը) միկրոռեգիոնալ մակարդակի Տավուշ-5 համակցված տարածական պլանավորման հետևյալ՝ 11-041-0362-0019 կադաստրային ծածկագրով 0.094 հա մակերեսով հողամասի, նպատակային նշանակությունը՝ գյուղատնտեսական, գործառնական նշանակությունը խաղող հողղատեսքից նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման փոփոխությունը: |