Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1․ ՀՀ Տավուշի մարզի Բագրատաշեն գյուղի 1-ին փողոց 15 հասցեում գտնվող, համայնքային սեփականություն հանդիսացող, 11-016-0041-0013 կադաստրային ծածկագրով հողամասից՝ 0․00010 հա մակերեսով (ըստ կից ներկայացվող հատակագծի) բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասը մրցույթային կարգով տրամադրել վարձակալությամբ՝ կառուցապատման իրավունքով, ավտոմատ սրճեփ մեքենա տեղադրելու նպատակով.
1) վարձակալությամբ տրամադրվող 0․00010 հա մակերեսով բնակավայրերի հասարակական կառուցապատման հողամասի մեկնարկային տարեկան վարձավճարը սահմանել 5000 (հինգ հազար) ՀՀ դրամ,
2) վարձակալության ժամկետը սահմանել 3 տարի,
3) վարձակալության տրամադրման գործընթացն ավարտել վեց ամսվա ընթացքում տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |