Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով և «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 32-րդ հոդվածի 5-րդ մասով՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- Հաստատել Նոյեմբերյան համայնքի 2022 թվականի տեղական բյուջեն՝
ա) եկամուտների գծով 1267361 հազար ՀՀ դրամ, բ) ծախսերի գծով 1570052.5 հազար ՀՀ դրամ գ) դիֆիցիտ 179819 հազար ՀՀ դրամ
- Հաստատել համայնքի բյուջեի եկամուտները ըստ առանձին եկամտատեսակների՝ (հատված 1)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական դասակարգման՝ (հատված 2)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 3)
- Հաստատել համայնքի բյուջեի ծախսերն ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 6)
- Հաստատել համայնքի բյուջեի դիֆիցիտը ըստ գործառնական և տնտեսագիտական դասակարգման՝ (հատված 5)
- Սահմանել, որ ծախսերի ֆինանսավորումը կատարվում է ստացված փաստացի մուտքերի սահմաններում՝ պահպանելով ծախսերի համամասնությունները։
- Թույլատրել համայնքի ղեկավարին՝
ա) հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքի 33-րդ հոդվածի 3-րդ կետը, Նոյեմբերյան համայնքի բյուջեում կատարել փոփոխություններ, որոնց հանրագումարը չի կարող գերազանցել հաստատված ծավալի 15%-ը։
|