Ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հաշվի առնելով Նոյեմբերյան քաղաքի բնակիչ Վահե Վլադիմիրի Անանյանի 09.09.2025 թվականի դիմումը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
- տալ համաձայնություն Վահե Վլադիսլավի Անանյանին սեփականության իրավունքով պատկանող հասարակական նշանակության հողամասն ընդլայնելու նպատակով Նոյեմբերյան քաղաքի Բարեկամության փողոց թիվ 16/8 հասցեում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող 0․00043 հա մակերեսով (ծածկագիր 11-004-0050-0075, նպատակային նշանակությունը բնակավայրերի, գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման) հողամասը ուղղակի վաճառքով օտարել Վահե Վլադիսլավի Անանյանին:
1) Հողամասի ուղղակի վաճառքի գին սահմանել 5260 ՀՀ դրամ՝ հաշվարկված օրենքով սահմանված կադաստրային արժեքով:
- Որոշումն ուժի մեջ է մտնում կայացման պահից:
|