Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 716-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնք
ՀՀ Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, /0266/22703, /0266/22393, noyemberyan.tavush@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

28 մարտի 2025 թվականի N 716-Ա

ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Ինքնակամ կառույցների օրինականացման և տնօրինման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 18 մայիսի 2006 թվականի թիվ 912-Ն որոշման 4-րդ բաժնի 33.1-րդ, 35-րդ, 35.1-րդ կետերով, հիմք ընդունելով Նոյեմբերյան համայնքի ավագանու 2025 թվականի փետրվարի 28-ի թիվ 103-Ա որոշումը, հաշվի առնելով այն հանգամանքը, որ օրինականացված կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի վրա, ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ինչպես նաև հաշվի առնելով կառույցն իրականացրած՝ Էլմիրա ՄայիսիՂազարյանի կողմից լիազորված անձ  Աննա Արշալույսի Երկնափեշյանի (անձնագիր՝ AL0378346, տրված 08.08.2023 թվականին, 047-ի կողմից) 14.03.2025 թվականին տրված համաձայնությունը՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող Կամոյի փողոց, 8/31 ավտոտնակ հասցեում գտնվող 0.00293 հա մակերեսով հողամասում (ծածկագիր` 11-004-0039-0246, նպատակային նշանակությունը` բնակավայրերի, գործառնական նշանակությունը` բնակելի կառուցապատման) առկա օրինականացված և համայնքային սեփականություն ճանաչված 29.3 քմ արտաքին մակերեսով (ներքին մակերես՝ 26․1 քմ) կառույցը և կառույցի սպասարկման ու պահպանության համար նախատեսված 0.00293 հա մակերեսով հողամասը գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցն իրականացրած՝ Էլմիրա Մայիսի Ղազարյանին:

2.  Էլմիրա Մայիսի Ղազարյանը Նոյեմբերյանի համայնքապետարանի բյուջե պետք է վճարի՝ 35800 ՀՀ դրամ 900395101133 հաշվին որպես հողամասի օտարման գին, 35450 ՀՀ դրամ 900395101158 հաշվին որպես կառույցի օտարման գին, 18000 ՀՀ դրամ 900395101570 հաշվին որպես համայնքի կատարված ծախս։

3. Վճարելուց հետո օրենսդրությամբ սահմանված կարգով կնքել անշարժ գույքի օտարման պայմանագիր:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner