Այսօր: Չորեքշաբթի, 2 Ապրիլի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 175
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 140-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՆԱՀԻՏ ՓԱՐՍԱԴԱՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Նոյեմբերյան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N_
«ՏԵՂԱԿԱՆ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻ ԶՈՐԵՂԱՑՈՒՄ ՀԱՆՈՒՆ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԼՈՌՈՒ և ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԵՐՈՒՄ» ՔԱՌԱՄՅԱ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՁԵՎԱՎՈՐՎԱԾ ««ԳԱՆՁՈՐ» ՏԵՂԱԿԱՆ ԱԿՏԻՎ ԽՄԲԻ» ՏԱՐԱԾՔԻ ԿԱԶՄՈՒՄ ԲԵՐԴԱՎԱՆ, ԿՈՂԲ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐՆ ՈՒ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՔԱՂԱՔՆ ԸՆԴԳՐԿԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով և հաշվի առնելով, որ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) հայաստանյան գրասենյակը` ՄԱԿ-ի պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ գործընկերությամբ և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության հետ սերտ համագործակցությամբ` Եվրոպական միության ֆինանսավորմամբ, Հայասատանի Հանրապետության Լոռու և Տավուշի մարզերում իրականացնում է «Տեղական ղեկավարների զորեղացում՝ հանուն զարգացման Լոռու և Տավուշի մարզերում» քառամյա ծրագիրը, որի շրջանակներում ՏԱԽ տարածքում արդեն իսկ ընդգրկված են Բագրատաշեն, Պտղավան, Դեղձավան, Դեբեդավան, Այրում, Լճկաձոր, Արճիս, Հաղթանակ, Զորական բնակավայրերը՝

ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է

1.Տալ հավանություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի Նոյեմբերյան համայնքի Բերդավան, Կողբ բնակավայրերի և Նոյեմբերյան քաղաքի` «ԳանՁոր» Տեղական ակտիվ խմբի կազմում ընդգրկվելու առաջարկին:

2. Համապատասխան առաջարկություն ներկայացնել ««Գանձոր» տեղական ակտիվ խումբ» տարածքային զարգացման ՀԿ-ին:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՄԻՆԵ ԱՄԻՐԱՂՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner