Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը`
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է 1. Մրցույթային կարգով վարձակալության տրամադրել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 0․7905 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասը (ծածկագիր 11-004-0251-0105, նպատակային նշանակությունը` գյուղատնտեսական, հողատեսքը` վարելահող: 1) 0․7905 հա մակերեսով գյուղատնտեսական նշանակության հողամասի վարձակալության վարձավճարի մեկնարկային գին սահմանել տարեկան 10000 /տաս հազար/ ՀՀ դրամ:
2) Վարձակալության ժամկետ սահմանել 20 տարի:
3) Վարձակալության տրամադրման գործընթացն իրականացնել 1 (մեկ) տարվա ընթացքում:
4) Տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության: |