Ղեկավարվելով <<Իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 70-րդ հոդվածի 5-րդ մասով, 72-րդ հոդվածի 1-ին մասով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով` Առաջարկվում է հաստատել ՀՀ Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
-
Հաստատել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն հավելվածի:
- Առաջարկել Նոյեմբերյան համայնքի ղեկավարին` Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը մեկշաբաթյա ժամկետում սահմանված կարգով ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմին` համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը և համայնքային ծառայության յուրաքանչյուր խմբում և ենթախմբում ընդգրկվող պաշտոնների անվանացանկը հաստատելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկը հաստատելու մասին իրավական ակտն ուժի մեջ մտնելու պահից:
|