<<ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԲԱՂԱՆԻՍ ԳՅՈՒՂԻ ԲՆԱԿԻՉ ԺՈՐԱ ՓԱՇՈՅԻ ՄԻՔԱՅԵԼՅԱՆԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՂՄԻՑ ԲՈՂՈՔ ԿԱՄ ՊԱՀԱՆՋ ՉՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> հարցի շուրջ Բաղանիս գյուղի վարչական ղեկավար Նարեկ Սահակյանը համայնքի ավագանուն ներկայացրեց, որ Բաղանիս գյուղի բնակիչ Ժորա Փաշոյի Միքայելյանը Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքի <<Թագավորանիստ>> կոչվող հանդամասում գտնվող հողամասով անցնող, չգործող ոռոգման ջրագծից թվով 6 հատ 5 մ երկարությամբ հանված ցինկապատ խողովակներ է հանել և այժմ հարուցվել է քրեական գործ: Առաջարկվեց քաղաքացու նկատմամբ բողոք կամ պահանջ չներկայացնել, ապա ղեկավարվելով Հայաստանի Հանարապետության Սահմանադրության 184-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով ՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի բնակիչ Ժորա Փաշոյի Միքայելյանի կողմից Նոյեմբերյան համայնքի Բաղանիս գյուղի վարչական տարածքի <<Թագավորանիստ>> կոչվող հանդամասում գտնվող հողամասով անցնող, չգործող ոռոգման ջրագծից թվով 6 հատ 5 մ երկարությամբ հանված ցինկապատ խողովակների փաստի առթիվ համայնքը բողոք կամ պահանջ չներկայացնել:
|