Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի թիվ 16-Ն որոշումը և հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻՆ ՈՐՈՇՈՒՄ Է
1. Տալ համաձայնություն Նոյեմբերյան համայնքի ղեկավարի առաջարկությանը օտարել Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող ՀՀ Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, գյուղ Ոսկեպար, Հովվի ջուր հանդամաս թիվ 1 հասցեում գտնվող 0.0605 հա մակերեսով, ծածկագիր 11-049-0203-0003, հողամասը (նպատակային նշանակությունը՝ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, գործառնական նշանակությունը` գյուղատնտեսական արտադրական օբյեկտների):
1) օտարման մեկնարկային գին սահմանել 100 ՀՀ դրամ /1 (մեկ) քմ-ի համար/:
2) տարածքն օգտագործել ըստ նպատակային նշանակության:
3) տարածքի օտարման գործընթացն ապահովել 1 /մեկ/ տարվա ընթացքում: