Ղեկավարվելով «Իրավունքը հաստատող փաստաթղթերը չպահպանված անհատական բնակելի տների կարգավիճակի մասին» օրենքի 1-ին և 2-րդ հոդվածների պահանջներով և հաշվի առնելով, որ բնակելի տունը և օժանդակ շինությունը չեն գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի, այդ թվում՝ ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման գոտիներում, չեն հակասում քաղաքաշինական նորմերին, չեն առաջացնում սերվիտուտ, ինչպես նաև հաշվի առնելով Սեյրան Համբարձումի Գևորգյանի 07․07․2025 թվականին տրված դիմումը՝
ՈՐՈՇՈՒՄ ԵՄ
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0108-0006 կադաստրային ծածկագրով հողամասում առկա բնակելի տան (75,43 քմ մակերեսով՝ 1-ին հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ-ի (56․55 քմ՝ 1-ին հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան (7.29 քմ մակերեսով՝ 1-ին հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան (14.36 քմ մակերեսով՝ 1-ին հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ-ի (8․95 քմ՝ 1-ին հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան (128.38 քմ մակերեսով՝ 2-րդ հարկ, կառուցված 1952 թվականին), բնակելի տան բ/պ կամ ա/հ-ի (48․42 քմ՝ 2-րդ հարկ, կառուցված 1952 թվականին), պարիսպի (1․09 քմ մակերեսով՝ կառուցված 1994 թվականին), հավանոցի (3,41 քմ մակերեսով, կառուցված 1995 թվականին) նկատմամբ ճանաչել Սեյրան Համբարձումի Գևորգյանի 27.10.1957 (ծնված՝ 27.10.1957 թվականին), Աիդա Արաիկի Քոչարյանի (ծնված՝ 26.09.1962 թվականին) և Գարիկ Սեյրանի Գևորգյանի (ծնված՝ 10.03.1986 թվականին) սեփականության իրավունքը։
- Նոյեմբերյան համայնքի Կողբ բնակավայրի 11-041-0108-0006 կադաստրային ծածկագրով 0.04 հա հողամասին կից ավել օգտագործվող 0.00454 հա (ընդհանուր 0.04454 հա) մակերեսով հողամասի նկատմամբ ճանաչել Սեյրան Համբարձումի Գևորգյանի 27.10.1957 (ծնված՝ 27.10.1957 թվականին), Աիդա Արաիկի Քոչարյանի (ծնված՝ 26.09.1962 թվականին) և Գարիկ Սեյրանի Գևորգյանի (ծնված՝ 10.03.1986 թվականին) սեփականության իրավունքը։
|