Այսօր: Ուրբաթ, 3 Հունվարի 2025թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 4
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



30 դեկտեմբերի 2024 թ.

ՀՈՂԱՄԱՍ ԱՌԱՆՁՆԱՑՆԵԼՈՒ, ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՀՈՂԱՄԱՍԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ հոդվածի 3-րդ կետով, 5-րդ հոդվածի 5-րդ կետով, «Գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման մասին» օրենքի 4-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի թիվ 2387-Ն «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» որոշմամբ՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1. Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0049-0131 կադաստրային ծածկագրով հողամասից առանձնացնել 0․02857 հա մակերեսով հողամաս, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման:

2. Առանձնացված 0.02857 հա մակերեսով հողամասին և հողամասում առկա շինությանը տալ հասցե՝ գրանցելով Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզ, համայնք Նոյեմբերյան, քաղաք Նոյեմբերյան Նոյեմբերի 29-ի փողոց, 3/9 ավտոտնակ հասցեում,  փոստային դասիչ՝ 4101:  

3.  Անշարժ գույքը, որպես գույքային առանձին միավոր, պետական գրանցում տալու նպատակով դիմել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտե:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Արսեն Մամյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝d9c27c47-1ea8-4ba9-ae1c-8cfffae3feb7



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner