Այսօր: Երկուշաբթի, 30 Դեկտեմբերի 2024թ.
Նոյեմբերյանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶԻ ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



24 մայիսի 2023 թ.

ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության  2006 թվականի  մայիսի 18-ի N 731-Նորոշումը, ՀՀ կառավարության  2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման  4-րդ բաժնի 33-րդ, 34-րդ, 34.2-րդ 35-րդ և 35.1 կետերով, հաշվի առնելով, որ Նոյեմբերյան համայնքի սեփականությունը հանդիսացող 11-004-0039-0001 կադադաստրային ծածկագրով հողամասում գտնվող (ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 9/21 ավտոտնակ) 0.00479 հա մակերեսով՝ հողամասում առկա ինքնակամ կառույցը չի խախտում այլ անձանց իրավունքներն ու օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին և առողջությանը, նկատի ունենալով, որ այն կառուցված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի կազմում, ինժեներա-տրանսպորտային օբյեկտների օտարման ու անվտանգության գոտիներում և քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով, չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք և հաշվի առնելով  Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից տրված դիմումը՝ (հաշվառման ծածկագիր 2023AG3NZB)՝

ՈՐՈՇՈՒՄ ԵՄ

1․ Օրինականացնել Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասում (ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 9/21 ավտոտնակ) Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 47․89 քմ արտաքին մակերեսով կառույցը (ավտոտնակ)։

2․ Նոյեմբերյան համայնքի Նոյեմբերյան քաղաքի 11-004-0039-0001 կադաստրային ծածկագրով հողամասում (ք․ Նոյեմբերյան, Վ․ Տերյան փողոց, 9/21 ավտոտնակ) Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանի կողմից ինքնակամ կառուցված ընդհանուր՝ 47․89 քմ արտաքին մակերեսով կառույցի (ավտոտնակ) նկատմամբ ճանաչել Նոյեմբերյան համայնքի սեփականության իրավունքը՝ սպասարկման համար նախատեսված 0․00479 հա մակերեսով, նպատակային նշանակությունը՝ բնակավայրերի, գործառնական նշանակությունը՝ բնակելի կառուցապատման հողամասով։

3․ Հանձնարարել Նոյեմբերյանի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության և հողաշինության, գյուղատնտեսության և բնապահպանության բաժնին սույն որոշմամբ օրինականցված կառույցի (ավտոտնակ) նկատմամբ իրավունքի պետական գրանցումը կատարելուց հետո 15 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր առաջարկությամբ դիմել ինքնակամ կառույցն իրականացրած Վլադիմիր Սարգսի Բաբաջանյանին՝ գնման նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքի միջոցով ավտոտնակ՝ 57900 ՀՀ դրամ արժեքով (47․89x1209) և նրա սպասարկման համար անհրաժեշտ 0․00479 հա մակերեսով հողամասը՝ 58500 ՀՀ դրամ արժեքով (47․9x1221) ձեռք բերելու համար։

4․ Տրամադրվող հողամասի մակերեսը և սահմանները ընդունվում են սույն որոշմանը կից ներկայացված հողամասի հատակագծի մակերեսով և սահմաններով։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՍԵՆ ԱՂԱԲԱԲՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Ռոմա Նուրբեկյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝86ccb0e0-ce02-46e7-8718-197d13f1af9b



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Տավուշի մարզ, ք. Նոյեմբերյան, Երևանյան 4
/0266/22703, /0266/22393
noyemberyan.tavush@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50198461@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՆՈՅԵՄԲԵՐՅԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner